Ֆինլանդիայի արտգործնախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 3-4-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Ֆինլանդիայի Հանրապետության ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյան:

ԱԳՆ մամլո ծառայության հաղորդմամբ՝ այցի ընթացքում Ֆինլանդիայի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը:

Ապրիլի 4-ին տեղի կուենան Հայաստանի եւ Ֆինլանդիայի արտգործնախարարների բանակցությունները, որոնց կհետեւի համատեղ մամլո ասուլիս:

Էրկկի Տուոմիոյան կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ ու ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում