Ր. Հովհաննսիյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական պատվիրակությանը
03/04/2012 17:21
Նմանատիպ
Այսօր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության կենտրոնական գրասենյակում ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պաշտոնական դիտորդական առաքելության պատվիրակությանը` վերջինիս ղեկավար Ռադմիլա Շեքերինսկայի ղեկավարությամբ:
Կուսակցության մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը հանգամանալից քննարկեցին առաջիկա խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական ընտրական գործընթացի սկզբունքներին համապատասխան անցկացնելու հրամայականը, ինչպեսեւ օրենսդրական դաշտի, ԶԼՄ-ների լուսաբանումների, ընտրությունների կազմակերպման եւ ընտրական վեճերի հանգուցալուծման մարտահրավերները` Հայաստանի արդի պատմության մեջ առաջին իրապես ազատ ու արդար ընտրություններն անցկացնելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում