Գարեգին Նուշիկյան. «Անհրաժեշտ է գործել բացառապես հօգուտ մեր երկրի»
Նմանատիպ
Times.am լրատվական կայքի հարցերին է պատասխանել «Նուշիկյան ասոցիացիայի» ղեկավար, թիվ 10 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Գարեգին Նուշիկյանը:
Հայաստանում տնտեսական աճը/անկումը ի՞նչ արտաքին գործոններով է պայմանավորված: Որքանո՞վ են տեսանելի ազատ մրցակցության հնարավորությունները մոտ ապագայում:
Հայաստանի տնտեսության համար շատ կարևոր է առևտրային կապերի հաստատումը հնարավորինս շատ երկրների հետ: Հաշվի առնելով այն փաստը, որ Եվրամիության երկրներում կա մոտ 500 միլիոն գնողունակ բնակչություն և որոշ փորձագետների գնահատմամբ Եվրամիության հետ Ազատ առևտրի գոտի ունենալու դեպքում Հայաստանի ապրանքաշրջանառությունը կավելանա 30 տոկոսով, ինչ էլ իր հերթին կանդրադառնա մեր ՀՆԱ-յի վրա` 8 տոկոսով ավելացնելով այն, մենք պետք է փորձենք խորացնել մեր հարաբերությունները Եվրոպայի հետ: Այս պարագայում անհրաժեշտ է խորը վերլուծություններ անել, կշռադատել և այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել` հնարավորինս խուսափելով Հայաստանի համար ոչ ցանկալի արտաքին ցնցումներից:
Ի՞նչ պետք է անել արտաքին գործոնների բացասական ազդեցությունից խուսափելու համար:
Կարծում եմ, որ պետք է կշռադատված և դիվանագիտորեն ճիշտ արտաքին քաղաքականություն վարել` գործելով բացառապես ի օգուտ մեր երկրի: Պետք է կարողանանք համադրել մեր երկրի շահերն այլ պետությունների շահերի հետ և քաղաքակիրթ բանակցությունների ու համագործակցությունների միջոցով փոխշահավետ գործունեություն ծավալենք: Ինչ վերաբերում է անկանխատեսելի արտաքին բացասական գործոններին, ապա պետք է հնարավորինս շուտ կանխատեսենք դրանք և կանխարգելենք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում