Ա.Աժուբալիսը գալիս է Հայաստան

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 4-5-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Լիտվայի Հանրապետության ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսը:

ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ այցի ընթացքում Լիտվայի ԱԳ նախարարին կընդունի Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախատեսված է Լիտվայի ԱԳ նախարարի հանդիպումը ՀՀ արտգործնախարարի հետ եւ համատեղ մամլո ասուլիսը:

Ծիծեռնակաբերդում Աուդրոնիուս Աժուբալիսը ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում