Թերթերն այսօր. Ընտրակաշա՞ռք են արդյոք տրակտորները, և ինչու՞ են մարդիկ հեշտությամբ վստահում իրենց աձնագրերն օտարներին

Ընտրություններ.

«Հրապարակ»-ը գրում է, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Արարատ Զուրաբյանը համառորեն հրաժարվում է խոսել այդ կուսակցությունում տեղի ունեցած իրադարձության մասին, որ արդյունքում ինքը հրաժարվեց մտնել «Ժառանգության» ցուցակ: Բայց թերթին հայտնի է դարձել, որ նա մի ընկերական միջավայրում ասել է, որ «Ազատ դեմոկրատներից» «Ժառանգություն» մտածները պետք է նկատի ունենան, որ «Ուղտը թքելու սովորույթ ունի»: Զուրաբյանը նկատի է ունեցել «Ժառանգության» ղեկավարի կողմից համամասնական ցուցակ ընդգրկվածների ստորագրած «Ուխտ նոր Հայաստանի» փաստաթուղթը, որով ստորագրողներն ընդունել էին Րաֆֆի Հովհաննիսյանի անվերապահ առաջնորդությունը:

Ըստ«Ավանգարդ»թերթի ունեցած հավաստի տեղեկությունների՝ Հանրապետական կուսակցությունը քննարկել է ապագա կառավարության հարցը: Ըստ թերթի աղբյուրների` արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հրաժեշտ է տալու իր պաշտոնին, որովհետև նրա աշխատանքից չափազանց դժգոհ են կուսակցությունում. Նախարարը չի արդարացրել վստահությունը: ՀՀԿ-ն ցանկանում է ուժեղացնել իր խորհրդարանական խմբակցությունը, հետևաբար Արմեն Աշոտյանը ևս կթողնի նախարարական աթոռն ու տեղ կզբաղեցնի խորհրդարանում` գուցեև դառնալով խմբակցության ղեկավար: Ըստ որոշ պնդումների` ՀՀԿ-ն կամենում է խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնում տեսնել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, հետևաբար նախարարի պաշտոնում ևս կառաջադրվի նոր թեկնածու:

Զարմանալիորեն ՀՀԿ-ն մտահոգվել է նաև արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի «ճակատագրով»:

Գուցեև ընտրություններից հետո փոխվեն այս «վերադասավորումները», սակայն ակնհայտ է, որ Հանրապետականում խստորեն մտահոգված են, որպեսզի հզորանա խորհրդարանական խմբակցությունը, այնտեղ լինեն հանրության կողմից ընդունելի համարվող մարդիկ:

«Երկիր»օրաթերթը գրում է,որ ՕԵԿի համամասնական ցուցակից հանված է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արամ Հարությունյանի անունը: Թերթի հետ զրույցում ՕԵԿի նորանշանակ մամուլի քարտուղար Հարություն Ամիրյանը հայտնեց,որ ցուցակից դուրս գալը եղել է կուսակցության եւ Արամ Հարությունյանի համատեղ որոշումը. «Նախընտրական շրջանում Հարությունյանը,ինչպես նաեւ ցուցակից դուրս եկած այլ ՕԵԿականներ կենտրոնանալու են կուսակցական աշխատանքի վրա»:

«Պարզվում է`իրականում ոչ թե Հարությունյանն է դիմում գրել եւ դուրս եկել ցուցակից,այլ ԿԸՀն է մերժել նրան գրանցել:ԿԸՀ կայքում ապրիլ1-ին տեղադրված որոշման համաձայն`ԿԸՀն մերժել է գրանցել Արամ Հարությունյանի թեկնածությունը,քանի որ ՕԵԿի կողմից դիմումին կից ներկայացված փաստաթղթերում Արամ Հարությունյանի անձնագրի տվյալները չեն համապատասխանել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի կողմից Արամ Հարությունյանին տրամադրված տվյալներին:Ստացվում է կամ ՕԵԿի նոր մամուլի քարտուղարը«բեխաբար»է իր գործից,կամ էլ կարծել էթե ԿԸՀն ապրիլմեկյան կատակ է արել»,-գրում է«Երկիր»-ը:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է բարեգործության անվան տակ ընտրակաշառք բաժանել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններովնա 300 տրակտոր է գնել ու հիմա պատրաստվում է նվիրաբերել ՀՀ մարզերինԲՀԿ նախագահի խոսնակ Խաչիկ Գալստյանըպատասխանելով մեր հարցինթե ինչու են նախընտրական այս շրջանում ընտրակաշառք բաժանումասացոր նման ծրագիր իրենք վաղուց են ունեցելև իրենց կուսակցության ծրագրում դրա մասին գրված է: «Եվ հետո այդ ամենը մինչ պաշտանական քարոզարշավն ենք անումորպեսզի ընտրակաշառք չդիտվի»,-հավելեց նա:

Հիշեցնենք,որ ՀԱԿ անդամՀայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի ղեկավար Ռուբեն Թորոսյանը վարչական դատարան հայց է ներկայացրելԿԸՀի կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալհիմնավորելովթե ԲՀԿն կուսակցություն չէայլ բարեգործական կազմակերպություն»:

Զարմանազան.

«Հրապարակ»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի տարբեր համայնքներում մարդկանցից անձնագրեր են հավաքում, իբրև թե ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք բաժանելու համար:

Մարդկանց մի մասը, գայթակղվելով 15-20 հազար դրամի խոստումներով, տալիս է անձնագիրը, բայց հետո տեղեկանում, որ իր անձնագրով ապառիկով հեռուստացույց կամ սառնարան են գնել, կամ բենզալցակայանում գրավ թողնելով, 20 լիտր բենզին են վերցրել: Մարդիկ ուզում են մի քանի դրամ փող աշխատել, բայց հայտնվում են բավական տհաճ իրավիճակում, որը միայն ֆինանսական կորուստներ է պատճառում: Դրա համար պետք չէ անձնագիրն ինչ-որ մեկին վստահել և հետո էլ մտածել դրա հետևանքները վերացնելու մասին:

«Ազգ»-ն անդրադարձել է տնտեսական խնդիրներին ու նշել. «Եթե վերլուծենք անցած4տարիներին կատարված քայլերը և վերջին մեկերկու տարվա ընթացքում կառավարության մշակած և գործարկման ընթացքում գտնվող ծրագրերըլուրջ հավանականություն կաոր արդյունաբերությունն առաջիկա տարիներին կշարունակի զարգանալ`ապահովելով առավել մեծ թվով աշխատատեղերՀարկ է առանձնացնել հատկապես ազատ տնտեսական գոտիների ստեղծման և արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերության զարգացման աջակցության պետական ծրագրերըՀիշեցնենքոր վերջինս ենթադրում է արդյունաբերության 11ճյուղերի զարգացման կոնկրետ միջոցառումներներդրումներ և քայլերի հաջորդականությունԱռաջին փուլում նման ուշադրության կենտրոնում կլինեն կոնյակագործությունըդեղագործությունը և ճշգրիտ ճարտարագիտությունը կամ սարքաշինությունը»:

«Հայկական ժամանակ»-ը, գրելով, որ «Երկրապահի» 70 անդամներ իրենց ստորագրությամբ նամակ են հրապարակել, ուղարկել Մանվել Գրիգորյանին և հայտարարել, որ դուրս են գալիս «Երկրապահ»-ից, ներկայացրել է հարցազրույց ԵԿՄ Կենտրոնի կառույցի նախկին ղեկավար Արտաշես Գյումրյանի հետ: Գյումրյանը, պարզաբանելով տվյալ իրավիճակը, նշել է. «Այնտեղ կան հարցեր, մեծ հարցեր են՝ Մանվել Գրիգորյանի հետ կապված: Անձնական հարց է՝ դա էլ ասեմ, թող բոլորն իմանան: Ես այսքան ժամանակ ձայն չեմ հանել, հիմա ասում եմ, որ անձնական հարցեր են: Իմ կառույցի տղաներն էլ, ամեն ինչ իմանալով, տեղյակ լինելով այդ խնդրից, ինձ հետ դուրս են գալիս, որովհետև հիմնականում իմ ջոկատի տղաներն են: Այդ 70 հոգին, որ ստորագրել են, մի քանիսին արդեն կանչել են, նեղացրել են, վախեցրել են, մի քանիսն իրենց ստորագրությունները հետ են վերցրել, բայց 60-65 հոգի ինձ հետ մարդ կա: Նրանք ճիշտը գիտեն, թե ինչ է կատարվել»: 

Արտաշես Գյումրյանը պնդել է, թե խնդիրն ամենևին էլ քաղաքականության հետ կապ չունի, պարզապես իր որդին «Փարիզյան սուրճի» համասեփականատերն է եղել Աշխեն Գործունյանի հետ, իսկ Մանվել Գրիգորյանը նրան կանչել և ստիպել է, որ հրաժարվի «Փարիզյանում» իր 30 տոկոս մասնաբաժնից»: Գյումրյանը համառորեն չցանկացավ փակագծեր բացել, ընդամենը հայտարարեց. «Հիմա թեթև ասեցի»: «Ես հետո եմ ասելու, շատ բեսամթ եմ ասելու, շատ բաներ եմ ասելու ընտրություններից առաջ: Ես գիտեմ՝ ժամանակը երբ է, իրենք ուղղակի իմ ներվերի հետ են խաղում: 20 տարվա ԵԿՄ անդամին 10 օրվա ընդունված լակոտը գալիս է, ժողով է անում, ուզում է հեռացնի: Այնտեղ էլ երկրապահ չկա, որ ես իրենց հետ նստեմ, քայլեմ կամ պատերազմի գնամ ` սկսած Մանվել Գրիգորյանից ու մնացածներից»: 

Թերթը գրում է նաև, որ Արտաշես Գյումրյանը շատ կոշտ արտահայտություններ է արել Արարատ Զուրաբյանի հասցեին, նույն կերպ արտահայտվել է ԵԿՄ Կենտրոնի կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարեթյանի մասին, բայց էլի փակագծեր չի բացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում