Սահմանային անցակետերում առկա խնդիրները քննարկվել են Կառավարությունում
04/04/2012 15:37
Նմանատիպ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել սահմանային անցակետերում անցկացված մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ խորհրդակցություն: Քննարկվել են առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները, հայտնում են Կառավարության մամլո ծառայությունից:
«Մենք մշտական մոնիտորինգ ենք իրականացնում սահմանային անցակետերեում պարզելու, թե ինչպիսին է իրավիճակը և ինչպիսի խնդիրներ կան: Նախորդ տարի մեծ ջանքեր են ներդրվել անցակետերում իրավիճակն էապես բարելավելու համար: Արդյունքում դրական տեղաշարժեր են արձանագրվել»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին քայլեր ձեռնարկել լուծելու արձանագրված կադրային և տեխնիկական խնդիրները՝ անցակետերում հնարավոր հերթերից և խցանումներից խուսափելու նպատակով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում