13.1 C
Yerevan

Քուվեյթի դեսպան. «Զբոսաշրջության բնագավառում մեր երկրների միջև զարգացման լայն հեռանկարներ կան»

Նմանատիպ

Հայաստանը մասնակցել է ՀԱՊԿ-ի զորավարժությունների բանակցություններին

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում տեղի են ունեցել 2023 թվականին նախատեսված...

Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը զգուշացրել է Ադրբեջաին սահմանների անխախտության մասին

Ադրբեջանի սահմանային տեղաշարժերի մասին մի շարք հայտարարություններից հետո, Իրանի...

Լավրովը կմեկնի Թուրքիա, որտեղ կքննարկի ղարաբաղյան կարգավորումը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա,...

Քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում փորձի փոխանակման և ներդրումային դաշտի զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիի հանդիպման ժամանակ, հաղորդում են Քաղաքապետարանի մամլո գրասենյակից:
Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ երկու պետությունների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունները զարգացման նոր որակ ու ընթացք կստանան:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպանն իր հերթին նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը:
Կարևորելով մայրաքաղաքային տնտեսության մեջ հնարավոր ներդրումների ներգրավումը` քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքում ներդրումային հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր. «Քաղաքապետարանը միշտ բաց է համագործակցության համար և պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը կնպաստի երկու երկրների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների զարգացմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդին պատրաստակամություն է հայտնել ներդրումային առաջարկությունների փաթեթը ներկայացնել Քուվեյթի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումային ընկերություններին. «Համոզված եմ, որ առաջարկները կհետաքրքրեն մեր գործարարներին: Վստահ եմ, որ հատկապես զբոսաշրջության բնագավառում մեր երկրների միջև զարգացման լայն հեռանկարներ կան: Դուք հրաշալի երկիր և ժողովուրդ ունեք, և ես կարծում եմ, որ արդեն այս ամառ բազմաթիվ քուվեյթցիներ իրենց հանգիստը կնախընտրեն անցկացնել Հայաստանում և Երևանում»,-  նշել է դեսպանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

spot_imgspot_img