Թ.Աքչամի նոր գիրքը բացահայտում է Հայոց ցեղասպանության մասին ավելի քան 600 գաղտնի փաստաթղթեր
Նմանատիպ
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բացահայտումներ է արել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «The Armenian Weekly»-ին, Քլարք համալսարանի պրոֆեսոր, ավելի քան տասը գրքերի հեղինակ Թ.Աքչամի՝ «Երիտթուրքերի հանցագործությունները մարդկության դեմ. Հայոց ցեղասպանությունը եւ էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում» խորագրով նոր գիրքը ապրիլի 15-ին կներկայացվի Ուոթերթաունի հայկական գրադարանի եւ Ամերիկայի թանգարանի ծրագրի շրջանակներում:
Գրքում հեղինակը ներկայացնում է նոր ապացույցներ Օսմանյան կայսրության ավելի քան 600 գաղտնի փաստաթղթերից, որոնք ներառում են աննախադեպ մանրամասներ, թե ինչպես է Հայոց ցեղասպանությունը իրականացվել շնորհիվ միմիայն պաշտոնական ջանքերի, որի նպատակն էր ազատել Օսմանյան կայսրությունը քրիստոնյաներից: Այս գիրքը հաջորդում է 2011 թ-ին լույս տեսած հեղինակի «Դատավճիռ Ստամբուլում» գրքին, որը ցեղասպանությունների հարցով գիտնական Վահագն Դադրյանի հետ համատեղ աշխատանք է:
Աքչամի նոր գիրքը լույս է տեսել Պրինսթոն համալսարանի մամուլի կենտրոնի աջակցությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում