Է.Ֆաթուլլաև. «Մինբաշի գյուղը շրջափակված է ոստիկաններով, որոշ մարդիկ ձերբակալված են»
Նմանատիպ
Ադրբեջանում հայտնի լրագրող Էյնուլլա Ֆաթուլաևը հրատապ գրառում է արել իր «Twitter»-ի էջում (@EFatullayev). Լրագրողի տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի ոստիկանությունը շրջափակել է Մինբաշի գյուղը:
«Առավոտվանից ոստիկանական խմբերը տեղակայվել են Սաբիրաբադ շրջանի Մինբաշի գյուղում, և որոշ բնակիչներ ձերբակալվել են: Նախօրեին գյուղացիները բողոքում էին՝ պահանջելով 2010 թ.-ի ջրհեղեղի զոհերի համար նախատեսված փոխհատուցման արդարացի բաշխում: Գյուղի բնակիչները՝ մոտ 150 հոգի, որոշակի ժամանակով արգելափակել են Շիրվան-Սաբիրաբադ ճանապարհը: Այժմ գյուղի մուտքը պակած է ոստիկանների կողմից:
Գյուղի բնակիչները հավատացած են, որ իրենց համար հատկացված ֆոնդերը կողոպտվել են գյուղում գործադիր իշխանության ներկայացուցիչ Բեյբալա Իսկանդերովի կողմից, ինչպես նաև նրա փոխարինող Գադիր Ալիևի և գյուղապետ Ռուֆալլա Գոչաևի կողմից: Նրանք մեղադրվում են ամեն հազար մանաթ փոխհատուցման գումարից 200 մանաթի չափով անօրինական սեփականշնորհման մեջ:
Բողոքող գյուղացիները փաստում են, որ այդ անձինք կաշառք են վերցնում՝ նոր տան կարիք ունեցող մարդկանց ցուցակագրելու համար:
Ջրհեղեղի գոտում նախատեսված փոխհատուցման համապատասխան բաշխման խնդիրն ակնհայտ էր դեռ ամենասկզբում: Քուռի քաղաքացիական հասարակության շտաբը բազմիցս տեղեկացրել է այդ մասին կառավարությանը և իրավաբանական գրասենյակներին: Անցյալ շաբաթ Իմիշլի շրջանում ջրհեղեղի զոհերի դատավարությանը վեր է հանվել փոխհատուցումների հետ կապված ֆինանսական խաբերության փաստը»,- տեղեկացնում է ադրբեջանցի լրագրողը:
Նշենք, որ Մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը հաճախ են հանդիպում Ադրբեջանում: Այս դեպքը դրանցից մեկն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում