«Գալի´ս ենք…». «Ժառանգություն»-ը բացել է իր կենտրոնական շտաբը և ներկայացրել նոր կայքը
Նմանատիպ
Երեկ տեղի է ունեցել «Ժառանգության» կենտրոնական շտաբի պաշտոնական բացումը, որտեղից խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ղեկավարվելու է կուսակցության նախընտրական արշավը:
Կուսակցության մամլո ծառայության հաղորդմամբ՝ բացման կապակցությամբ ասուլիսով հանդես եղավ «Ժառանգության» նախընտրական շտաբի պետ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը: Նա հակիրճ ներկայացրեց առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ռազմավարությունը, մարտավարությունը եւ ձեւաչափը:
«Մենք վստահ ենք, որ կարողանալու ենք տեր կանգնել մեր քվեներին, տեղյակ ենք, թե ինչ կեղծիքներ կարող են լինել եւ բոլորի դիմացն առնելու ենք: Խելքին պատասխանելու ենք խելքով, ուժին՝ ուժով»,- նշեց Քոքոբելյանը: Այնուհետեւ նա պատասխանեց լրագրողների հարցերին: «Ժառանգության» նախընտրական շտաբը, ըստ Քոքոբելյանի, օգտվելու է հեռուստատեսային եւ ռադիո եթերի վճարովիու անվճար բոլոր հնարավորություններից, տեղադրելու է իր նախընտրական վահանակները (billboard) ամբողջ հանրապետության տարածքով մեկ:
Ասուլիսից հետո լրագրողներին ներկայացվեց «Ժառանգության» www.heritage.am ինտերնետային կայքի նոր, թարմացված տարբերակը, որն ինտերակտիվ է, հարմարեցված է նախընտրական քարոզարշավի ռազմավարությանը: Լրագրողները տեղեկացան նաեւ «Ժառանգության» ընտրապայքարի կարգախոսներին: Հիմնական կարգախոսն է` «Գալի´ս ենք…», իսկ նշանաբանները` «Միասին սարե´ր ենք շարժելու», «Մի´շտ ժողովրդի կողքին» եւ «Աշխատա´նք, ոչ թե ողորմություն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում