Իրանն առաջարկում է «G5+1» ձևաչափով բանակցություններն անցկացնել Իրաքում
Նմանատիպ
Իրանցի պաշտոնյաներն այժմ քննարկում են այն հավանական վայրերը, որտեղ կարող են տեղի ունենալ «5+1» ձևաչափով բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:
Ինչպես նշել է Իրանի Խորհրդարանի (Մեջլիս) Ազգային անվտանգության և արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Ալադին Բորուջերդին, Բաղդադը հարմար տարբերակ է միջուկային բանակցությունները վարելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների և Գերմանիայի հետ:
Իրանական «IRNA» գործակալության հաղորդմամբ՝ իրանցի պաշտոնյան նաև ասել է, որ Իրաքում նույնպես ողջունել են «Իրան-G5+1» բանակցություններն իրենց երկրում անցկացնելու միտքը: «2012թ.-ին Իրաքին հաջողվել է դուրս հանել ԱՄՆ զորքերը իր տարածքից: Բացի այդ, Իրաքն ընդունել է Արաբական լիգայի նախագահությունը և վերջին ԱՊԼ-ի գագաթբաժողովն անց է կացվել Բաղդադում»,- նշել է Բորուջերդին՝ հավելելով, որ Իրաքը հարմար է նաև իր ռազմավարական և աշխարհաաքաղաքական դիրքի համար, ինչպես նաև այն բարեկամական հարաբերությունների մեջ է Իրանի հետ:
Իրանցի պաշտոնյան ասել է, որ Իրաքը նաև լավ հարաբերությունների մեջ է «G5+1»-ի հետ, սակայն եթե անդամ պետություններից մեկը դեմ լինի այս տարբերակին, Իրանը այն բան կմտածի. «Ակնհայտ է, որ ասիական երկրներն ավելի մեծ շանսեր ունեն բանակցությունները հյուրընկալող երկիր դառնալու համար»:
Նշենք, որ բանակցությունները նախատեսվում է անցկացնել ապրիլի 13-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում