Երևանում Մոսկվայի օրերի շրջանակում ժամանած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
06/04/2012 12:39
Նմանատիպ
Երևանում անցկացվող Մոսկվայի օրերի շրջանակում ապրիլի 5-7-ը Երևանում գտնվող մոսկովյան պատվիրակության անդամները՝ Մոսկվայի կառավարության նախարար Սերգեյ Չերյոմինի գլխավորությամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում թարմ ծաղիկներ և ծաղկեպսակ են դրել Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Քաղաքապետարանի մամլո ծառայության փոխանցմամբ՝ Երևան կատարած այցի շրջանակներում պատվիրակության անդամներն այսօր կմասնակցեն նաև մի շարք միջոցառումների:
Հետևեք մեզ նաև Telegram-ում