ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է առաջին միջանկյալ զեկույցը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին
Նմանատիպ
ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը (ԸԴԱ) միջանկյալ զեկույց է հրապարակել:
Ինչպես հաղորդում է «Commonspace.eu» կայքը, զեկույցում մասնավորապես նշվում է, որ թեկնածուների գրանցումը, որն ավարտվեց ապրիլի 1-ին, ներառված է: Համամասնական կարգով ընտրություններին մասնակցելու համար գրանցվել են ութը կուսակցություններ և կուսակցությունների մեկ դաշինք, իսկ մեծամասնական ընտրակարգով մասնակցելու համար 41 միամանդատ ընտրատարածքներում գրանցվել են 155 թեկնածուներ:
Ընտրական նոր օրենսգիրքն ընդունվել է 2011-ի մայիսին: Օրենսգիրքը գնահատվել է որպես համընդգրկուն ու ընդհանուր առմամբ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար նախադրյալներ ստեղծող, սակայն դեռևս առկա են որոշ հարցեր, որոնք բարելավման կարիք ունեն:
Ընտրությունները կազմակերպվելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ), 41 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների և 1982 Տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից: ԿԸՀ-ն ընտրությունների նախապատրաստման ակտիվ աշխատանքների մեջ է ու դրանք իրականացնում է օրենքով սահմանված ժամկետների մեջ:
Գրանցված ընտրողների թիվը կազմում է մոտ 2.5 մլն մարդ: Ընտրողներն իրավունք ունեն ստուգել իրենց մասին գրառումներն ընտրական ցուցակներում, այդ թվում նաև ինտերնետում, ինչպես նաև խնդրել, որպեսզի իրենց անունը ներառեն այդ կամ լրացուցիչ ցուցակներում: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ մի քանի զրուցակիցներ մտահոգություն են հայտնել ընտրացուցակների որակի առնչությամբ, ինչն ըստ իշխանությունների` շարունակ բարելավվում է:
Զեկույցը ներառում է մարտի 22-ից՝ դիտորդական առաքելության մեկնարկից մինչև ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածը:
ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղելավարը Ռադմիլա Սեկերինսկան է: Նրան կաջակցեն 12 մասնակից պետություններից 13 աշխատախմբեր: ԺՀՄԻԳ-ը երկրում ունի 24 երկարաժամկետ դիտորդ, և սպասվում է, որ մոտ 250 կարճաժամկետ դիտարկում կատարելու համար խումբը դեռ կժամանի ընտրությունների օրը:
Հայաստանի 2012 թ.-ի Խորհրդարանական ընտրություններին նվիրված ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության միջանկյալ առաջին զեկույցն ամբողջական կարելի է գտնել այստեղ :
Հետևեք մեզ նաև Telegram-ում