Վերջին շաբաթվա ընթացքում հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց
07/04/2012 15:17
Նմանատիպ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտզորքերի սահմանում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից, ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում