Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները տեղի կունենան Ստամբուլում
Նմանատիպ
Իրանի միջուկային ծրագրի հետ կապված բանակցությունները «5+1» ձևաչափով անցկացնելու հարցը հաճախ է քննարկվում վերջին շրջանում: Որպես անցկացման առավել հավանական վայրեր համարվում էին Իրաքը, Սիրիան և Թուրքիան: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրեր առաջ այցելել էր Իրան՝ առաջարկելով բանակցություններն անցկացնել Ստամբուլում: Ինչպես հաղորդում է իրանական «IRNA» գործակալությունը՝ հղում անելով եվրոպական աղբյուրներին, որոշվել է Իրանի միջուկային խնդիրը քննարկել ապրիլի 14-ին Ստամբուլում:
«Մենք համաձայնության եկանք բանակցությունները վարել ապրիլի 14-ին Ստամբուլում: Հուսով ենք, որ այս առաջին փուլը կառուցողական միջավայր կստեղծի առաջընթացի համար: Մեր նպատակը, անշուշտ, շարունակական առաջընթացն է»,- ասել է ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:
Հիշեցնենք, որ Իրանը բազմիցս հայտարարել է, որ իր միջուկային ծրագրերը հետապնդում են բացառապես խաղաղ նպատակներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում