Բ.Սահակյանը շնորհավորել է Հարավային Օսիայի Հանրապետության նորընտրիր նախագահին
Նմանատիպ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության նորընտիր նախագահ Լեոնիդ Տիբիլովին, հաղորդում են նախագահի մամլո ծառայությունից: «Times.am»-ը ներկայացնում է Բ.Սահակյանի ուղերձն ամբողջությամբ.
«Հարգարժան Լեոնիդ Խարիտոնի,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի եւ Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Պետական եւ քաղաքական գործչի Ձեր հարուստ փորձը, գիտելիքներն ու անձնական որակներն անկասկած կծառայեն Հարավային Օսիայի անկախ պետականության հետագա ամրապնդմանը եւ նոր դինամիկա կհաղորդեն նրա զարգացմանը:
Հուսով եմ, որ Ձեր նախագահության շրջանում մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ փոխհարաբերությունները կհասնեն որակական նոր մակարդակի:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ այդ բարձր եւ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հաջողություններ Ձեզ` եղբայրական Հարավային Օսիայի բարգավաճմանն ուղղված Ձեր բոլոր ձեռնարկումներում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում