ՀԱԿ-ն իր քարոզարշավը խախտումներով է անցկացնում Արագածոտնի մարզում
10/04/2012 14:28
Նմանատիպ
Արագածոտնի մարզի Աշտարակի և Ապարանի քաղաքապետարանները հայտարարություն են տարածել, որտեղ ասվում է հետևյալը.
«Ապրիլի 10-ին Արագածոտնի մարզում իր քարոզարշավն է անցկացնում ՀԱԿ-ը: Քարոզչության վայր նրանք ընտրել են Աշտարակ, Ապարան քաղաքները և հարակից մի քանի գյուղեր: Սակայն, քարոզարշավի հենց սկիզբից նրանք զերծ չեն մնացել էական խախտումներից և շրջանցել են օրենքով սահմանված մի շարք պահանջներ: Այսպես՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը պահանջում է, որ հավաքի մասին իրազեկումը լիազոր մարմնին պետք է ներկայացնել հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ և ոչ շուտ, քան 30 օր առաջ:
Մինչդեռ, Աշտարակի քաղաքապետարանին ՀԱԿ-ի կողմից հավաքի մասին իրազեկումը ներկայացվել է հավաքի անցկացման նույն օրը՝ ապրիլի 10-ին: Նույն՝ ապրիլի 10-ին է ստացվել հավաքի մասին իրազեկումը նաև Ապարանի քաղաքապետարանում: Այստեղ նշված չէ նաև հավաքի մասնակիցների սպասվող թիվը, ինչը որ իրազեկմանը ներկայացվող պարտադիր պահանջներից է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում