Ինքնաբացարկները շարունակվում են. Գ.Ծառուկյանը մնացել է միայնակ ընտրապայքարում
10/04/2012 16:37
Նմանատիպ
Խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրված մի շարք թեկնածուներ ինքնաբացարկ են հայտարարել:
Այդպիսով՝ Երևանի Ավան համայնքն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում անկուսակցական թեկնածու Արսեն Մանուկյանը, ինքնաբացարկ հայտարարելով, դուրս է եկել ընտրապայքարից: Այդ ընտրատարածքում պայքարը կընթանա ՀԱԿ-ի թկենածու Գայանե Առուստամյանի, ՀՀԿ-ից` Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) և «Ժառանգություն»-ից Ստյոպա Սաֆարյանի միջև:
Թիվ 28 ընտրատարածքում առաջադրված «Երևան ջուր» ընկերության աշխատակից Արմեն Ավդալյանի ինքնաբացարկի արդյունքում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը այս ընտրատարածքում ընտրապայքարը կշարունակի միայնակ:
Թիվ 23 ընտրատարածքում ինքնաբացարկ է հայտնել դարձյալ անկուսակցական Տիգրան Պետրոսյանը: Այստեղ պայքարը կշարունակեն ՀԱԿ-ից Վարդան Ջհանգիրյանը, ՕԵԿ-ից Կարեն Բոթոյանը, ԲՀԿ-ից Էդուարդ Սահակյանը և անկուսակցական Սմբաթ Սիմոնյանը:
Մեկ այլ ինքնաբացարկի դեպք թիվ 21 ընտրատարածքում է. ընտրապայքարից հրաժարվել է անկուսակցական Մերուժան Մխոյանը, ով, ըստ տեղեկությունների, ճնշման տակ է հանել իր թեկնածությունը:
«Panorama.am»-ի հաղորդմամբ՝ այս ինքնաբացարկների դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կքննարկի իր այսօրվա նիստում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում