ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանը 47-րդ տեղում է
11/04/2012 13:37
Նմանատիպ
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը, որում Հայաստանը 47-րդ տեղում է: Նախորդ հրապարակման համեմատ Հայաստանի ազգային թիմը նահանջել է 3 հորիզոնականով, հաղորդում է «Armsport.am»-ը:
Առաջին տեղում կրկին Իսպանիան է, որին հաջորդում են Գերմանիան ու Ուրուգվայը:
Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Հունաստանը, որի հետ Վարդան Մինասյանի գլխավորած ընտրանին ընկերական հանդիպում է անցկացնելու մայիսի 31-ին, 14-րդ տեղում է, իսկ Ղազախստանը, որը հունիսի 5-ին կհյուրընկալվի Հայաստանին, 137-րդ հորիզոնականում է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում