Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածում
11/04/2012 14:01
Նմանատիպ
«Ադրբեջանական բանակում զինվոր է վիավորվել՝ հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում»: Նման տեղեկատվություն տարածել է ադրբեջանական մամուլը՝ հղում անելով իրեցն պաշտպանության նախարարությանը:
Ինչպես հաղորդում է «Panorama.am»-ը, ԼՂՀ ՊԲ Լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը, մեկնաբանելով այս լուրը, շեշտել է, որ սա Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հերթական ապատեղեկատվությունն է:
«ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմի կանոնները»,- ընդգծել է Ս.Հասրաթյանը:
Հարցին, թե՝ Է. Սաբիրօղլուն պնդում է, որ ադրբեջանական կողմից նաև պատասխան կրակ է իրականացվել, ինչի արդյունքում հայ զինծառայող է վիրավորվել, Ս. Հասրաթյանը նշեց. «Նման բան չկա, ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները կորուստներ չեն գրանցել»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում