Ր.Հովհաննիսյանը հանդիպել է ԵՄ դեսպանների հետ
Նմանատիպ
Այսօր Եվրամիության երեւանյան կենտրոնակայանում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին հյուրընկալել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հայաստանում ու Վրաստանում հավատարմագրված` Եվրամիության երկրների դիվանագետներ:
Ինչպես տեղեկացնում են «Ժառանգության» մամլո ծառայությունից, հանգամանորեն քննարկվել են նախընտրական իրավիճակին, խորհրդարանական ընտրությունների ընթացիկ քարոզարշավին առնչվող հարցեր, ինչպես նաև ժողովրդավարության վճռակամ մարտահրավերը, որի առջեւ կանգնած է Հայաստանը:
Այսօր Հովհաննիսյանը նաև հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հնդկաստանի դեսպան պարոն Աչալ Կումար Մալհոթրայի հետ` մեր երկրում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտման կապակցությամբ, եւ «Ժառանգության» երախտագիտությունը հայտնեց պաշտոնավարման ընթացքում հայ-հնդկական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում