ՀՀ դեսպան Գ.Ղարիբջանյանն իր հավատարմագրերն է հանձնել ԱՄԷ նախագահին
11/04/2012 16:35
Նմանատիպ
Ապրիլի 10-ին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպան Գեղամ Ղարիբջանյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄԷ նախագահ Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահայանին:
ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո կայացած զրույցի ընթացքում դեսպան Ղարիբջանյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց ԱՄԷ նախագահին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան – ԱՄԷ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: ԱՄԷ նախագահը հաջողություն մաղթեց դեսպանին և կարևորեց Հայաստանի հետ հետագա համագործակցության խորացումը:
ԱՄԷ նախագահը իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում