«Ադրբեջանական ֆիլմերի փառատոն»-ի դեմ մեծ բողոքի ակցիա է սպասվում
12/04/2012 11:07
Նմանատիպ
«Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը» հերթական անգամ նախաձեռնել է անցկացնել այսպես կոչված «ադրբեջանական ֆիլմերի փառատոն»: Նշենք, որ նաաձեռնության հեղինակն է «խաղաղարար» Գեորգի Վանյանը: Նրա այդ նախաձեռնությունն արդեն երկու անգամ ձախողվել է Երևանում և Վանաձորում. այժմ Գ.Վանյանը որոշել է ուժերը փորձել Գյումրիում:
Սակայն երիտասարդների և ազգային խնդիրներով մտահոգ մարդկանց մի մեծ խումբ այսօր ժամը 12-ին բողոքի ակցիա է անցկացնելու «փառատոնի» դեմ: Երիտասարդները ՀՀ մշակույթի նախարարին կփոխանցեն նամակ, որում հանդես կգան նմանատիպ փառատոնները այսուհետ կանխելու առաջարկով: Բողոքի քայլերթը կսկսվի Ա. Խաչատրյանի արձանի մոտից:
Նշենք, որ Գյումրիում երեկ արդեն բողոքի ցույց էր կազմակերպվել, որն ավելի մեծ ուժով կշարունակվի այսօր, քանի որ գյումրեցիներին աջակցելու են մեկնել մի խումբ երիտասարդներ Երևանից: «Facebook» սոցիալական ցանցում նույնպես ստեղծվել էէջ, որը կարճ ժամանակում հավաքեց ավելի քան 700 համակիրներ: Այնտեղ նաև կարելի է գտնել թեմային վերաբերող մանրամասն տեղեկություններ:
Հիշեցնենք, որ հայտնի բլոգեր Տիգրան Քոչարյանը երեկ բաց նամակ էր հղել ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնին՝ իր մտահոգությունը հայտնելով վերանշյալ միջոցառման կազմակերպման առնչությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում