«Ժառանգություն»-ը պահանջում է բացահայտել ծեծի ենթարկված թեկնածուի գործը
Նմանատիպ
«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը դատապարտում է Արմավիրի մարզում գտնվող թիվ 21 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված անկուսակցական թեկնածու Մերուժան Մխոյանին օրերս ծեծի ենթարկելու փաստը, որն էլ պատճառ է հանդիսացելնրա կողմից ինքնաբացարկի դիմում ներկայացնելու համար:
«Պահանջում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից եւ իրավապահ մարմիններից պատշաճ արձագանք եւ գործի արդար քննություն: Հույս ունենք, որ նման դեպքերն այլեւս չեն կրկնվի եւ դրանով իսկ չեն ստվերի նախընտրական գործընթացը»,- ասվում է «Ժառանգության» տարածած մամլո հաղորդագրության մեջ:
Նշենք, որ թերթերի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ ապրիլի 6-ի լուսադեմին ծեծի ենթարկված թիվ 21 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Մերուժան Մխոյանը ապրիլի 7-ի կեսօրին ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում