Աբովյանում ՀԱԿ-ի քարոզարշավը փորձել են խափանել
12/04/2012 16:36
Նմանատիպ
Ինչպես հաղորդում է «Aravot.am»-ը, Աբովյանում ՀԱԿ-ի քարոզարշավը դեռ չսկսած՝ մի միջադեպ եղավ:
Սպասվում էր, որ այստեղ ԲՀԿ-ականները գլուխ կբարձրացնեն, իսկապես մի քանի ԲՀԿ-ական ակտիվիստներ սկսեցին գոռգոռալ, որ ոչ մեկին էլ չենք հավատում, սաղ խաբում են, որ թոշակները չեն տվել: Հավաքվածների մեջ հրմշտոց ու բախում եղավ:
Ի հայտ եկան ՀՀԿ-ականներ, որոնք ԲՀԿ-ական ակտիվիստին հրեցին դուրս, ասեցին ձայնդ կտրի, ե՞րբ ես ուզել թոշակդ, բողոքել, որ չեն տվել: Տվյալ անձնավորությունն էլ պատասխանեց՝ խի պիտի թոշակը խնդրեն, ուզեն, որ նոր տա՞ն:
Մեր հարցին՝ ասում են, Աբովյանում ՀԱԿ-ը ընտրազանգված չունի, այն ԲՀԿ-ի կողմից սեփականաշնորհվա՞ծ է՝ ակտիվիստը հաստատեց՝ «ոչ միայն Աբովյանը, այլեւ ողջ Կոտայքի մարզը»: ՀԱԿ-ի ընտրողներն էլ այդ մարդու բերանը փակեցին՝ ասելով, որ քյար ունես՝ խոսում ես: Դեպքին միջամտեց Արամ Մանուկյանը, նա խնդրեց չվիճել, ԲՀԿ-ական ակտիվիստը հեռացավ, քարոզարշավը սկսեց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում