Փորձագետ. «Հայաստանում ԳՌՏԿ կկառուցվի, եթե Ռուսաստանն առաջնորդվի ռազմական ու տեխնիկական շահերով»
Նմանատիպ
Եթե Ռուսաստանն առաջնորդվի ռազմական և տեխնիկական շահերով, ապա Հայաստանում կկառուցվի Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ԳՌՏԿ) նմանօրինակը, իսկ եթե քաղաքական շահերով, ապա կորոշվի կայանն Ադրբեջանում թողնել-չթողնելու հարցը: Նման տեսակետ այսօր ասուլիսում հայտնել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանում նման կայանի կառուցումը խոլամիտ և օգտակար կլինի Ռուսաստանի համար։
«Մեր առաջարկը շատ տեղին է, օգտակար և խելամիտ, քանի, որ մեր երկիրը գտնվում է բարձրադիր գոտում, տեսադաշտը ավելի մեծ կլինի»,- նկատել է Ա.Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Ռուսաստանը դեռևս պաշտոնական որոշում չի կայացրել:
Փորձագետի համոզմամբ՝ Ադրբեջանում տեղակայված կայանը «անցած դարի տեխնիկական միջոց է», որը գրեթե արդյունավետ չէ և հիմնովին վերանորոգման կարիք ունի:
Մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք, այդ կերպ ռազմական և հետախուզական ինֆորմացիան կարող է փոխանցվել Իրանին, Ա.Հովհաննիսյանը նշել է, որ իրականում Ռուսաստանը պետք է տվյալներն առցանց փոխանցի:
Ռազմական փորձագետը նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը ցանկանում է համընդհանուր հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների տարածքում, իսկ ԳՌՏԿ-ն հակահրթիռային պաշտպանության «ամենահեռու աչքն է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում