Էդ.Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը
Նմանատիպ
Ապրիլի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վարշավայում հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում շարունակվեցին քննարկումներն արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, ս.թ. հունվարին Սոչիում կայացած գագաթաժողովին Նախագահների համատեղ հայտարարության դրույթների իրականացման շուրջ: Այդ առումով Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ Բաքվից հնչող հայտարարություններին եւ ձեռնարկվող քայլերին, որոնք ուղիղ հակասության մեջ են մտնում Սոչիի պայմանավորվածությունների հետ:
Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ՝ վերջին շրջանում Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով սաստկացած հակահայկական եւ ռասիստական հռետորաբանությունը վնաս է հասցնում բանակցային գործընթացի համար կարեւոր դրական մթոնոլորտի ձեւավորմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում