Դաժան սպանություն Գյումրիում. Ոստիկանապետը համոզված է, որ այն չբացահայտված չի մնա (թարմացված)
Նմանատիպ
Երեկ երեկոյան սպանվել է Գյումրիի քաղաքապետՎարդան Ղուկասյանիդստեր փեսացուն` 27-ամյա Կարեն Եսայանը: «Հայկական ժամանակը» գրում է, որ ըստ չհաստատված լուրերի, Եսայանի և Ղուկասյանի դստեր նշանադրության արարողությունը պետք է տեղի ունենար այսօր:
Դեպքը տեղի է ունեցել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի «Սև բերդ» կոչվող տարածքում: Քաղաքացիներից մեկը «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել է հրազենային վնասվածքներով տղամարդու դիակ և ահազանգել ոստիկանություն: Մարզային ոստիկանությունում` ժամը 23.30-ի դրությամբ ընթանում էր փակ խորհրդակցություն: Գյումրի էին ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության մասնագետները: Ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում կատարել են ընդհանուր զննություն: Երեկ արդեն ինտերնետում և Գյումրիում լուրեր էին շրջում, թե սպանության մեջ կասկածվում է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդին, որին, իբր, տեսել են դեպքի վայրից փախուստի դիմելս: Այս տեղեկությունը, սակայն, պաշտոնապես չի հաստատվել:
Թերթը նաև տեղեկացնում է, որ երեկ՝ կեսգիշերն անց Գյումրիում ավտովթարի է ենթարկվել և հիվանդանոցի ճանապարհին մահացել Կ.Եսայանի սպանության գործը քննող քննչական խմբի անդամ, Ոստիկանության քննչական գլխավոր արչության Շիրակի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Վահրամ Բեյբությանը:
Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը «ՀԺ»-ին հայտնել է, որ 01.00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նշդեհի պողոտայում՝ ոստիկանության Գյումրիի բաժնի շենքի դիմաց, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վերայերթի է ենթարկել քննիչ Բեյբությանին և, թողնելով անօգնական, դիմել փախուստի: Կարճ ժամանակում Գյումրիի ոստիկանները հայտնաբերել են փախուստի դիմաց «ՎԱԶ 21011» մակնիշի «45 ՍՕ 132» համարանիշի ավտոմեքենան:
Այսօր սպանության առնչությամբ լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ նշելով, որ այս դեպքը քաղաքական ենթատեքստ չունի, որ չբացահայտված հանցագործություն չի կարող լինել և այս գործը բացառություն չէ:
Մեկնաբանելով այն լուրերը, թե արդեն կա կասկածյալ և դա Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին է, Վ.Գասպարյանն ասել է. «Եկեք մենք կասկածյալների անուններ չշրջանառենք, որովհետև մեր մասնագիտությունն այնպիսի է և հատկապես տաք հետաքննություն է ընթանում, մենք կարող ենք որոշակի շեղումներ ունենալ, հետևաբար անուններ տալը օրենքով նախատեսված չէ: Բայց վստահեցնում եմ չբացահայտվող հանցագործություն չկա և այս հանցագործությունը բացառություն չէ»:
Սպանության կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել են, որ նախաքննության շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում այսօր մեկ անձ ձերբակալվել է, որմ անունը դեռևս չի հրապարակվի՝ նախաքննության շահերից ելնելով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում