Նախագահը բարոնուհի Նիքոլսոնի հետ քննարկել է ընտրությունների անցկացման և դիտարկման հետ կապված հարցեր
13/04/2012 13:03
Նմանատիպ
ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երել ընդունել է 2012թ. ՀՀ խորհրդարանական ընտրություններում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ բարոնուհի Էմմա Նիքոլսոնի գլխավորությամբ:
Երկրի ղեկավարի մամլո ծառայության հաղորդմամբ՝ երկուստեք բարձր է գնահատվել Եվրոպայի խորհրդին անդամակցող Հայաստանի Հանրապետության համագործակցությունը ԵԽ կառույցների հետ և այդ կազմակերպության շրջանակներում Հայաստանի ակտիվ մասնակցությունը համաեվրոպական օրակարգի բազմաթիվ խնդիրների քննարկմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է ԵԽ դերը մարդու իրավունքների և ժողովրդավարության, օրենքի գերակայության արժեքների որդեգրման և զարգացման գործում, միաժամանակ նշելով, որ Հայաստանի մասնակցությունը ԵԽ-ին կարևոր դեր ունի մեր երկրում բարեփոխումների իրականացման գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում ամենատարբեր ոլորտներում արդեն իսկ բարեփոխումների ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել, որը հնարավորություն կտա առաջիկայում անցկացնել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ, իսկ դա, Նախագահի համոզմամբ, իր հերթին, կխթանի երկրում ժողովրդավարության խորացումն ու ամրապնդումը:
ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը և ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության անդամները քննարկել են Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացման և դրանց դիտարկման հետ կապված մի շարք հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում