Ստեփանակերտում կկայանա «Հայի դատի հիմնախնդիրները եւ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները» թեմայով միջոցառում
13/04/2012 13:43
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 13-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանին եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի ու Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանին:
Բ.Սահակյանը ողջունել է Ստեփանակերտում «Հայի դատի հիմնախնդիրները եւ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները» թեմայով միջոցառման անցկացումը` այն համարելով կարեւոր թե ներքին եւ թե արտաքին քաղաքական տեսանկյունից:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի խորհրդատու Գեորգի Պետրոսյանը եւ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում