Աշխարհը հոգնել է Ադրբեջանի վիրավորանքներից և անհիմն մեղադրանքներից
Նմանատիպ
Ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականի կողմից Ադրբեջանի մասին սկանդալային հայտնի նյութի հրապարակումից հետո Ադրբեջանի իշխանական էլիտան ոչ միայն տասնյակներ անգամ տարբեր մակարդակների վրա հերքեց և աբսուրդի շարքին վերագրեց այդ տեղեկությունը, այլև հասցրեց նմանաբնույթ մեղադրանքներ ներկայացնել Հայաստանին:
Իլհամի լավագույն պաշտպանությունը անհիմն մեղադրանքներն են
Euronest-ի խորհրդարանական վեհաժողովի նիստին Իլհամ Ալիևի կողմից հնչեցված հայատյաց արտահայտություններից, վիրավորանքներից և անհիմն մեղադրանքներից հետո աչքի ընկավ նաև վերջինիս աշխատակազմի իմբեցիլներից Ալի Հասանովը` հասարակաքաղաքական հարցերով բաժնի պետը: Այսպես, Ալիևյան կլանի տեղակատվական հրանոթ Հասանովը, խոսելով Euronest-ի նիստին հայ պատգամավորների «ոչ կառուցողական» ելույթների մասին, մեղադրանքների տեղատարափ ուղղեց Հայաստանի հասցեին` նշելով, թե իբր «Հայաստանը վարում է միլիտարիստական քաղաքականություն, կոնֆլիկտային իրավիճակներ է ստեղծում տարածաշրջանի պետությունների հետ և սպառնում է Հարավային Կովկասի, Եվրասիայի և, դեռ ավելին, ամբողջ աշխարհի անվտանգությանը»:
Թե ինչով է դրսևորվում Հայաստանի միլիտարիստական քաղաքանությունը կամ, օրինակ, ինչպես է Հայաստանը սպառնում ամբողջ աշխարհի անվտանգությանը, ոչ Իլհամը, ոչ էլ իր զինակիր ընկերներից մեկը այդպես էլ համապատասխան փաստեր չեն նշում, իսկ նշելու դեպքում էլ ցնդաբանություններ են դուրս տալիս:
Միլիտարիստական Ադրբեջան
Փոխարենը, տեղի է ունենում հակառակը. համենայն դեպս, այդ մասին են վկայում միջազգային հեղինակավոր կառույցները: Այսպես, համաձայն Բոննի միջազգային փոխարկման կենտրոնի (BICC) կողմից 2012թ. փետրվարին հրապարակած Միլիտարիզացման գլոբալ ինդեքսի (GMI) վարկանիշում Ադրբեջանն ընդգրկվել է աշխարհի ամենամիլիտարիզացված 20 երկրների թվում` զբաղեցնելով 15-րդ հորիզոնականը և զգալիորեն գերազանցել է Անդրկովկասի մյուս պետությունների արդյունքները: Ադրբեջանի միլիտարիստական քաղաքականության մասին խոսում է նաև տարեցտարի Ադրբեջանի ռազմական բյուջեի աճը. միայն Իլհամ Ալիևի նախագահության օրոք երկրի ռազմական բյուջեն աճել է մոտ 20 անգամ` գերազանցելով 3 մլրդ ԱՄՆ դոլարը: Վերջապես, հենց Բաքվին է բնորոշ ռազմական հրետորաբանությունը և սադրիչ գործողություններն առաջին գծում, որոնք միշտ ստանում են Երևանի և Ստեփանակերտի համապատասխան հստակ և սպառիչ պատասխանները:
«Չտես» պետություն, թմրավաճառ իշխանություն
Միլիտարիստական պետություն կառուցելուց և հայատյացություն սերմանելուց բացի գոյություն ունեն նաև այլ բազմաթիվ հանգամանքներ, որոնք թույլ են տալիս պնդել, որ հենց Ադրբեջանն է խաթարում անվտանգությունը ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում: Այսպես, պարբերաբար սրվում են իրանա-ադրբեջանական և թուրքմենա-ադրբեջանական հարաբերությունները, և դրա հիմնական պատճառը Բաքվի զավթողական և ոչ կառուցողական պահվածքն է: Հայտնի է, որ Ադրբեջանը ցանկանում է Իրանի շուրջ սրվող իրավիճակը և իրանա-իսրայելյան կիսապատերազմական հարաբերություններն օգտագործել Իրանի հյուսիսում թյուրքալեզու ժողովուրդների ապստամբություն բարձրացնելու և այդ տարածքներն իրեն ձուլելու համար. ուստիև, պատահական չէ, որ երբեմն ադրբեջանա-իրանական հարաբերությունները գտնվում են պայթունավտանգ վիճակում և սպառնում են ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը: Կասպից ծովի վիճելի գազային և նավթային հանքերը սեփականացնելու և դրանք լկտի կերպով օգտագործելու պատճառով Ադրբեջանը բավական վատ հարաբերությունների մեջ է գտնվում Թուրքմենստանի հետ, և Բաքվի ավանդական ոչ կոռեկտ ու գրեհիկ պահվածքը, որը արտացոլվում է պաշտոնական Թուրքմենստանի հետ կառուցողական բանակցությունների տապալմամբ և ռազմածովային նշանակության մեծ քանակությամբ սպառազինության ձեռքբերմամբ, պաշտոնական Աշգաբադին ստիպում է ուժեղացնել Կասպից ծովում ունեցած ռազմական նավատորմը և պատրաստվել պոտենցիալ ռազմական բախման: Վերջապես, ելնելով համաշխարհային անվտանգությունից` պետք է նշել, որ հենց Ադրբեջանի տարածքով են անցնում և Ադրբեջանի ազդեցիկ պաշտոնյաների կողմից են հովանավորվում թմրաբիզնեսի համաշխարհային խոշորագույն ճանապարհները. այսպես, ՄԱԿ-ի թմրանյութերի դեմ պայքարի վարչության տարեկան հաշվետվության մեջ նշվում է, որ Ադրբեջանը հանդիսանում է թմրանյութերի փոխադրման «Հյուսիսային Բալկանյան ուղու» առանցքային պետություն և որ Ադրբեջանով անցնում է ամբողջ աշխարհում գրանցվող թմրանյութերի ապօրինի շրջանառության ծավալի 7%-ը: Ընդ որում, որպես Ադրբեջանական թմրաբիզնեսի կնքահայրը, համաձայն զլմ-ների մի շարք հրապարակումների, հանդիսանում է ոչ ավել, ոչ պակաս Ադրբեջանի գլխավոր հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն:
Ամեն դեպքում, անտեսելով նույնիսկ վերոհիշյալ բոլոր հանգամանքները` պետք է նշել, որ ամբողջ աշխարհին արդեն հոգնեցնել են Բաքվի` Հայաստանին և ամբողջ հայությանն ուղղված` տարբեր աստիճանի վիրավորական խոսքերով ուղեկցվող մեղադրանքները: Փառք Ասծո, միջազգային հանրությունը բավարար աստիճանի քաջատեղյակ է տարածաշրջանի ցանկացած պետության և վերջինիս շուրջ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների վերաբերյալ, ուստի Բաքվում պետք է հասկանան, որ աշխարհի առջև արդարանալու փորձեր անելիս Հայաստանին վկայակոչելը և վերջինիս հասցեին վիրավորանքների տարափ հնչեցնելը վնասում է միայն սեփական պետության հեղինակությանը և միջազգային հանրությանը հետագայում ստիպում անլուրջ վերաբերմունք ցուցաբերել պաշտոնական Բաքվի բոլոր խոսքերին:
Տիգրան Աբրահամյանց
Հետևեք մեզ նաև Telegram-ում