«Նաև ընտրելով եմ պաշտպանում Հայրենիքս». Հատուկ ցուցապաստառներ զինծառայողների համար

2012թմայիսի6-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրությունների նախաշեմին ՀՀ պաշտպանության նախարարությանԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանում Եվրամիության պատվիրակության համատեղ նախաձեռնությամբ պատրաստվել են «Նաև ընտրելով եմ պաշտպանում Հայրենիքս» խորագրով ցուցապաստառներ:

Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից, ցուցապաստառներըորոնք ՀՀ ԱԺ ընտրություններին նախորդող շրջանում փակցված են լինելու ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերումհստակ պարզաբանում են զինծառայողների ընտրական իրավունքները և պարտականություններըքվեարկության կարգը: Ըստ այդմ՝

  • Զինծառայողներին արգելվում է կատարել նախընտրական քարոզչություն և տարածել ցանկացած բնույթի քարոզչական նյութ:
  • Զինվորական մասերում հաշվառված ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից 10 օր առաջ փակցվում են զորամասերում՝ զինծառայողների համար տեսաների տեղում:
  • Զինծառայողը քվեարկությանը մասնակցում է անձամբ. լիազորված քվեարկությունն արգելվում է:
  • Զինծառայողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն:
  • Զինծառայողները տեղամասային կենտրոն մուտք են գործում ոչ շարային կարգով, առանց զենքի, ռազմամթերքի:
  • Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր զինծառայող ստանում է քվեարկության մեկ քվեաթերթիկ և մեկ քվեարկության ծրար:
  • Զինծառայողը պարտավոր է քվեաթերթիկը լրացնել գաղտնի՝ քվեարկության խցիկում: Արգելվում է որևէ ձևով տեղեկանալ, թե զինծառայողն ինչպես է քվեարկում:
  • Եթե զինծառայողը կարծում է, որ քվեաթերթիկը սխալ է լրացրել կամ վնասել է, ապա կարող է դիմել հանձնաժողովի նախագահին՝ նոր քվեաթերթիկ ստանալու համար:
  • Քվեաթերթիկում զինծառայողը միատեսակ նշում է կատարում այն թեկնածուի անվան, կուսակցության անվանման դիմացի քառանկյունում, ում կողմ է քվեարկում:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում