ԼՂՀ ՊԲ նախարար. «Պաշտպանական բանկի ուսումնանյութական բազան լավագույնն է»
Նմանատիպ
«Բանակի անձնակազմի ուսուցումը, ինչպես ղեկավար կազմի, այնպես էլ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվածներինը, պարտադիր է»: Ինչպես հաղորդում է «Aysor.am»-ը, այդ մասին ԼՂՀ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
«Պատերազմի տարիներին Ղարաբաղում զինվորական կրթություն ունեցող անձնակազմ մեկ ձեռքի վրա կարող էինք հաշվել, մենք պետք է շնորհակալություն հայտնենք մեր ժողովրդին: Մեր ուսուցիչը, ինժեները, տարբեր մասնագիտութունների տեր մարդիկ կարողացան իրենց շուրջ հավաքել ջոկատները, կարողացան շատ կարճ ժամանակում տիրապետել զենքին, իրականացնել պաշտպանություն և հարձակում»,- նշել է Մ.Հակոբյանը:
ՊԲ հրամանատարի խոսքերով՝ այսօր Պաշտպանության բանակի սպայական կազմի 5 տոկոսն ունի ակադեմիական կրթություն, իսկ 42 տոկոսը` զինվորական կրթություն. «Այդ գործընթացը շարունակական է. ամեն ինչի հիմքը գիտելքին է և ունակությունը»:
Մովսես Հակոբյանը հիշեց, որ Արցախյան ազատամարտի տարիներին 73-ամյա Քրիտափոր Իվանյանը Ղարաբաղում սկսել էր ուսումնական կենտրոն սարքել ու ստիպում էր մարզվել.
«Հետագայում հասկացանք դրա կարևորությունը: Պաշտպանական բանկի ուսումնանյութական բազան լավագույնն է: Չկա մի ստորաբաժանում կամ զորամաս, որը ապահովված չլինի. կան հրաձգարաններ, մարտավարական դաշտեր, ավտոմեքենաների վարման տեղեր, մարզասարքեր: Զինվորի պատրաստությունը կարևորում ենք, միայն պատարստ զինվորը կարող է հակառակորդին ջախջախել կամ բնագիծ գրավել»,- ընդգծել է Մ.Հակոբյան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում