Կ. Նազարյան. «1915թ. ցեղասպանությունը բարոյական պարտավորություն ունի աշխատել ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ»
Նմանատիպ
Ապրիլի12-ին ՄԱԿ–ի կենտրոնատեղիում Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանավորությամբ անց են կացվել քննարկումներ«Ցեղասպանության կանխարգելում» խորագրով:
Հանդիպման սկզբում ելույթով հանդես է եկել ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը,ով նշել է,որ հայ ազգը,վերապրելով1915թ.ցեղասպանությունը որպես ռասիզմի ծայրահեղ դրսևորում,ունի բարոյական պարտավորություն աշխատել ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ:Նա իր ելույթում անդրադարձ է կատարել Օսմանյան կայսրության կողմից պետականորեն ծրագրված ոճրագործությանն ու դրա հետևանքներին,նշելով որ Հայաստանն ողջունում է կառավարությունների,խորհրդարանների,միջազգային ու հասարակական կազմակերպությունների,ցեղասպանագետների,ինչպես նաև թուրք մտավորականների ու պարզապես քաղաքացիների ջանքերը,ովքեր սատարում են Հայաստանին այդ հանցագործության միջազգային ճանաչման հարցում:
Քննարկումների ընթացքում ցուցադրվել է Մայքլ Հակոբյանի«Գետը կարմրեց» վավերագրական ֆիլմը,որից հետո մեկնաբանություններով հանդես են եկել Միչիգանի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Դենիս Փափազյանը,Մասաչուսեթսի համալսարանի պրոֆ.Էրվին Շտուբը,Հայկական ֆիլմերի հիմնադրամի տնօրեն,ռեժիսյոր Կարլա Գարաբեդյանը:Հանդիպման կազմակերպման հարցում իրենց աջակցությունը և մասնակցությունն էին բերել ամերիկահայ կառույցները ու հասարակական կազմակերպությունները:
Ապրիլի3-ից Նյու Ջերսի նահանգի Բերգեն համալսարանի ցուցասրահում ներկայացվում են հայաստանաբնակ և սփյուռքահայ ժամանակակից արվեստագետների գործերը:Ցուցահանդեսը,որը նվիրված է Հայոց ցեղասպանության ոգեկոչման97-րդ տարելիցին,ղեկավարում է ամերիկահայ արվեստագետ Շողակ Հովհաննիսյանը և կրում է«Ճեղքված պատմություն և վերականգնված ինքնություն»խորագիրը:
Ցուցահանդեսի բացմանը,ի թիվս երեք հարյուր մասնակիցների,այդ թվում համալսարանի ուսանողների,ներկա է եղել ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը,ով,կարևորելով այդ մշակութային նախաձեռնումը,նշել է,որ կանխարգելման համար անհրաժեշտ է ստեղծել լայն կրթական ու տեղեկատվական համացանց`ահազանգելու ու պայքարելու համար ցեղասպանության ոճրագործության վտանգի ու դրա լռակյաց շարունակության դեմ,որպեսին է մերժողականությունը:Դեսպանը նաև նշել է,որ ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ և մերժողականության դեմ տարվող աշխատանքըհասարակական ու կրթական կառույցների,արվեստագետների ու բոլորի հավաքական ու անհատական պատասխանատվությունն է:Ապրիլի23-ին`ցուցահանդեսի փակման օրը,դասախոսությամբ հանդես կգա ամերիկահայ հայտնի գրող–արձակագիր Պիթեր Բալաքյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում