4.1 C
Yerevan

Կ. Նազարյան. «1915թ. ցեղասպանությունը բարոյական պարտավորություն ունի աշխատել ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ»

Նմանատիպ

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Ֆինլանդիան կանդամակցի ՆԱՏՕ-ին. Շվեդիան դեռևս կսպասի

Երկար բանակցություններից և ճնշումներից հետո Թուրքիայի խորհրդարանը հավանություն է...

Ապրիլի12-ին ՄԱԿի կենտրոնատեղիում Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանավորությամբ անց են կացվել քննարկումներ«Ցեղասպանության կանխարգելում» խորագրով:

Հանդիպման սկզբում ելույթով հանդես է եկել ՄԱԿում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը,ով նշել է,որ հայ ազգը,վերապրելով1915թ.ցեղասպանությունը որպես ռասիզմի ծայրահեղ դրսևորում,ունի բարոյական պարտավորություն աշխատել ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ:Նա իր ելույթում անդրադարձ է կատարել Օսմանյան կայսրության կողմից պետականորեն ծրագրված ոճրագործությանն ու դրա հետևանքներին,նշելով որ Հայաստանն ողջունում է կառավարությունների,խորհրդարանների,միջազգային ու հասարակական կազմակերպությունների,ցեղասպանագետների,ինչպես նաև թուրք մտավորականների ու պարզապես քաղաքացիների ջանքերը,ովքեր սատարում են Հայաստանին այդ հանցագործության միջազգային ճանաչման հարցում:

Քննարկումների ընթացքում ցուցադրվել է Մայքլ Հակոբյանի«Գետը կարմրեց» վավերագրական ֆիլմը,որից հետո մեկնաբանություններով հանդես են եկել Միչիգանի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Դենիս Փափազյանը,Մասաչուսեթսի համալսարանի պրոֆ.Էրվին Շտուբը,Հայկական ֆիլմերի հիմնադրամի տնօրեն,ռեժիսյոր Կարլա Գարաբեդյանը:Հանդիպման կազմակերպման հարցում իրենց աջակցությունը և մասնակցությունն էին բերել ամերիկահայ կառույցները ու հասարակական կազմակերպությունները:

Ապրիլի3-ից Նյու Ջերսի նահանգի Բերգեն համալսարանի ցուցասրահում ներկայացվում են հայաստանաբնակ և սփյուռքահայ ժամանակակից արվեստագետների գործերը:Ցուցահանդեսը,որը նվիրված է Հայոց ցեղասպանության ոգեկոչման97-րդ տարելիցին,ղեկավարում է ամերիկահայ արվեստագետ Շողակ Հովհաննիսյանը և կրում է«Ճեղքված պատմություն և վերականգնված ինքնություն»խորագիրը:

Ցուցահանդեսի բացմանը,ի թիվս երեք հարյուր մասնակիցների,այդ թվում համալսարանի ուսանողների,ներկա է եղել ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը,ով,կարևորելով այդ մշակութային նախաձեռնումը,նշել է,որ կանխարգելման համար անհրաժեշտ է ստեղծել լայն կրթական ու տեղեկատվական համացանց`ահազանգելու ու պայքարելու համար ցեղասպանության ոճրագործության վտանգի ու դրա լռակյաց շարունակության դեմ,որպեսին է մերժողականությունը:Դեսպանը նաև նշել է,որ ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ և մերժողականության դեմ տարվող աշխատանքըհասարակական ու կրթական կառույցների,արվեստագետների ու բոլորի հավաքական ու անհատական պատասխանատվությունն է:Ապրիլի23-ին`ցուցահանդեսի փակման օրը,դասախոսությամբ հանդես կգա ամերիկահայ հայտնի գրողարձակագիր Պիթեր Բալաքյանը:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Ֆինլանդիան կանդամակցի ՆԱՏՕ-ին. Շվեդիան դեռևս կսպասի

Երկար բանակցություններից և ճնշումներից հետո Թուրքիայի խորհրդարանը հավանություն է...