Ս. Սարգսյանը պարգեւատրել է մի խումբ ոստիկանների
Նմանատիպ
ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանը,Ոստիկանության օրվա առթիվ,իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի և ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության մի խումբ աշխատողների շնորհել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումներ և մեդալներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:
Նախագահի հրամանագրով,Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ,ոստիկանության գեներալ–մայոր Սաշա Աֆյանին շնորհվել է ոստիկանության գեներալ–լեյտենանտի կոչում,Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության շտաբի պետ,ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանին՝ ոստիկանության գեներալ–մայորի կոչում:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգևատրվել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ,ոստիկանության գեներալ–լեյտենանտ Հովհաննես Հունանյանը,Մարտական ծառայության մեդալով՝ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչ,ոստիկանության մայոր Տիգրան Մնացականյանը: «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար»մեդալով են պարգևատրվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության2-րդ վարչության բաժնի պետ,ոստիկանության մայոր Արսեն Այվազյանը,ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ,ոստիկանության գնդապետ Վահրամ Ենգոյանը,Երևան քաղաքի Մաշտոցի ներքին գործերի բաժնին կից պահպանության բաժնի միլիցիայի վաշտի միլիցիոներ,միլիցիայի կրտսեր սերժանտ Արթուր Խաչատուրյանը(հետմահու),ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության3-րդ վարչության պետ,ոստիկանության գնդապետ Վարդան Հովսեփյանը,Եր¢ան քաղաքի Մաշտոցի ներքին գործերի բաժնին կից պահպանության բաժնի միլիցիայի վաշտի միլիցիոներ–վարորդ,միլիցիայի ավագ սերժանտ Գրիգոր Հունանյանը(հետմահու),ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի տեղակալ,ոստիկանության գնդապետ ՄանվելՎարդանյանը:Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրվել ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ,ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը:
Հանրապետության ղեկավարը շնորհավորել է պետական բարձր պարգևների արժանացածներին՝ ընդգծելով,որ այդ պարգևները պետության կողմից նրանց ծառայության գնահատականն են և մեծ արժեք ունեն իր կոչմանն ու առաքելությանը նվիրված ոստիկանների համար:
«Նպատակին հասնելու վստահության ձեռքբերումն արդեն գործի կեսն է:Ես ձեր մեջ սկսել եմ սեփական ուժերի հանդեպ ավելի մեծ վստահություն տեսնել,հավատ տեսնել,և դա չի կարող չուրախացնել»,-մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով հանրապետության բոլոր ոստիկաններին՝ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և վստահեցրել,որ յուրաքանչյուր դրական փոփոխություն ոստիկանների գործունեության մեջ,յուրաքանչյուր նոր մոտեցում ու նոր վարքագիծ նրանց կողմից,հաստատապես տեսնում և գնահատում է այդ գործունեության հիմնական հասցեատերը`Հայաստանի Հանրապետության քաղաքացին: «Դարձե՛ք ժամանակակից ոստիկանություն և ինքներդ կհպարտանաք ձեր իսկ ձեռքբերումներով:Դուք ունեք պատմական հնարավորություն հիմնովին փոխելու ոստիկանի ընկալումը հասարակության կողմից»,-ընդգծել է Հանրապետության ղեկավարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում