Կաննի փառատոնին Հայաստանը կներկայացնի «Քո ցավն իմն է» ֆիլմը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը  ս. թ. մայիսի 16-27-ը, արդեն 4-րդ անգամ կմասնակցի Կաննի ամենամյա միջազգային կինոփառատոնի շրջանակներում ընթացող կինոշուկային, իսկ փառատոնին կներկայացվի Արմեն Ռոնովի «Քո ցավն իմն է» ֆիլմը:

Ինչպես հայտնում են Մշակույթի նախարարության մամլո ծառայությունից, հայ կինոն առավել ընդգրկուն ներկայացնելու նպատակով Հայաստանն այս տարի Կաննի կինոշուկային կներկայանա նոր ձևաչափով. հայկական կինոընկերությունները,  ի դեմս Հայաստանի ազգային կինոկենտրոնի, կունենան առանձին տաղավար, որտեղ կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ (ֆիլմերի ցուցադրություններ, ընդունելություն, հանդիպումներ, բանակցությունների վարում և այլն): Հայաստանյան պրոդյուսերները կինոշուկային կներկայացնեն տարբեր փուլերում գտնվող կինոնախագծերի փաթեթները`

«Լուսավոր շրջան» («Սրբագրողը»)- /Հայաստան-<<ՊարալլելսՖիլմ>>, Նորվեգիա- <<Պոմոր Ֆիլմ>>, սցենարի հեղինակներ` Մարինե Զաքարյան, Հովհաննես Գալստյան, ռեժեժիսոր- պրոդյուսեր Հովհաննես Գալստյան, Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ/,

«Անհայտ հերոսուհին»– /Հայաստան-Նորվեգիա <<ՊարալլելսՖիլմ>>, գլխ. պրոդյուսեր Յուսսի Ֆլեմինգ Բյորն, պրոդյուսեր Հովհաննես Գալստյան/

«Կիսալուսնի ծովածոցը»- /Հայաստան-<<ՊարալլելսՖիլմ>>, ըստ Վ. Սարոյանի նովելների, ռեժ. Մարինե Զաքարյան, պրոդյուսեր Հովհաննես Գալստյան, Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ/,

«Ձգված պարանի վրա»- /Հայաստան-«Բարս Մեդիա», սցենարի հեղինակ, ռեժիսոր Լևոն Մինասյան, պրոդյուսեր Վարդան Հովհաննսիյան, Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ/,

«Մուժիկ Ա»- /Հայաստան-Ռոնովի կինոարվեստանոց, սցենարի հեղինակ, ռեժիսոր Արմեն Ռոնով, Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ/,

«Քո ցավը իմն է»- /Հայաստան-Ռոնովի կինոարվեստանոց, սցենարի հեղինակ, ռեժիսոր Արմեն Ռոնով, Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ/,

«Փոքրիկ իշխանը»- /Հայաստան-Ռոնովի կինոարվեստանոց, սցենարի հեղինակ, ռեժիսոր Արմեն Ռոնով/,

 «Մարցիպանի ոգին»- /Հայաստան- «Հոշկի ֆիլմ», պրոդյուսեր Արմինե Աբրահամյան/,

«Երրորդ կարգի տոմս», «Ախ նորից էդ Նոր տարին», «Ձոն աթարին»- /պրոդյուսեր, սցենարի հեղինակ, ռեժիսոր Արսեն Առաքելյան/,

«Ներիր ինձ»- /պրոդյուսեր, ռեժիսոր Խաչատուր Մարտիրոսյան/,

«Մեմե դ՛Արմենի»- /«ՔասԱրտ» ընկերություն, անիմացիա, «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոն, պրոդյուսեր, ռեժիսոր Վրեժ Քասունի/,

«Անահիտ»- /«Ռոբերտ Սահակյանց» ստուդիա, պրոդյուսեր Արմինե Հարությունյան, Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ/,

«Աշխարհի ժողովուրդների հեքիաթներ»- /ՀայաստանԱրտՍտեպ ստուդիա, անիմացիա, պրոդյուսեր Արմինե Հարությունյան, Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ/,

«Փաստավավերագրական կինոնախագծեր»- /Փաստավավերագրական ֆիլմերի <<Հայկ>> կինոստուդիա, ծրագրերի պատասխանատու Վահե Օհանյան/

Կաննի կինոշուկայի հայաստանյան պատվիրակության ղեկավարն է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, պատվիրակության կազմում են` Շուշանիկ Միրզախանյանը /Փաստավավերագրական «Հայկ» կինոստուդիայի տնօրեն/, Թագուհի Թորոսյանը /մենեջեր, շնորհանդեսների կազմակերպման և անցկացման պատասխանատու/, Վանուհի Դունամալյանը /թարգմանիչ, մենեջեր, տաղավարի պատասխանատու/, Վահե Օհանյանը  /Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի կինոնախագծերի պատասխանատու/, Լևոն Մինասյանը/«Բարս Մեդիա» ընկերության և կինոկենտրոնի համատեղ «Ձգված պարանի վրա» կինոնախագծի պատասխանատու/, Արմեն Ռոնովը /Ռոնովի կինոարվեստանոցի և կինոկենտրոնի համատեղ «Մուժիկ Ա», «Քո ցավը իմն է», «Փոքրիկ իշխանը» կինոնախագծերի պատասխանատու/, Հովհաննես Գալստյանը /կինոկենտրոնի և «Պարալլելս ֆիլմ պրոդաքշըն» ընկերության «Լուսավոր շրջան» («Սրբագրողը») համատեղ կինոնախագծի պատասխանատու/, ՅուսսիՖլեմինգ Բյորնը /հայ-նորվեգական «Անհայտ հերոսուհին» և «Կիսալուսնի ծովածոցը» կինոնախագծերի գլխավոր պրոդյուսեր/, Մարինե Զաքարյանը /հայ-նորվեգական «Անհայտ հերոսուհին» և «Կիսալուսնի ծովածոցը» կինոնախագծերի պատասխանատու/, Արմինե Աբրահամյանը/«Հոշկի ֆիլմ» ընկերության «Մարցիպանի ոգին» կինոնախագծի պատասխանատու/, Արմինե Հարությունյանը /«Ռոբերտ Սահակյանց» ստուդիայի և կինոկենտրոնի «Անահիտ» և ԱրտՍտեպ ստուդիայի և կինոկենտրոնի «Աշխարհի ժողովուրդների հեքիաթներ» անիմացիոն համատեղ կինոնախագծերի պատասխանատու/, Արսեն Առաքելյանը/«Երրորդ կարգի տոմս», «Ախ նորից էդ Նոր տարին», «Ձոն աթարին» կինոնախագծերի և «Մեր միջի արևը» ֆիլմի պատասխանատու/, Վրեժ Քասունին /«ՔասԱրտ» ընկերության և «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոնի «Մեմե դ՛Արմենի» անիմացիոն համատեղ կինոնախագծի պատասխանատու/, ԽաչատուրՄարտիրոսյանը /«Ներիր ինձ» կինոնախագծի պատասխանատու/:

Հետևեք մեզ նաև Telegram-ում