Ա.Սալեհի. «Արևմուտքը եկել էր համոզվելու, որ Իրանը կշարունակի իր գործունեությունը»
Նմանատիպ
Նախատեսվածի համաձայն՝ ապրիլի 14-ին Թուրքիայում կայացել են «G5+1» ձևաչափով բանակցությունները իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ: Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին ասել է, որ Իրանը և «5+1» խումբը փոխադարձ համաձայնության են հասել Ստամբուլում:
Իրանական «IRNA» գործակալության փոխանցմամբ՝Եվրամիության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը նույնպես անդրադարձել է թեմային՝ հայտնելով, որ միջուկային խնդրի շուրջ բանակցություններն Իրանի հետ դրական մթնոլորտում են ընթացել:
Սալեհին նշել է, որ Արևմուտքը եկել էր համոզվելու, որ Իրանը կշարունակի իր գործունեությունը՝ անկախ երկրի վրա կիրառվող ճնշումների: Նախարարը նաև ասել է, որ Իրանը լրջորեն դեմ է միջուկային զենքի տարածմանը աշխարհով մեկ:
«Մեր հիմնական նպատակն էր տեսնել, թե արդյոք մենք կարող ենք շարժվել դեպի կայուն գործընթաց Իրանի հետ բանակցությունների շրջանակում՝ համոզված լինելով, որ Իրանը կատարում է իր միջազգային պարտավորությունները»,- BBC-ի իրանական ծառայության հետ հարցազրույցում ասել թ Ք.Էշթոնը:
Նա նաև տեղեկացրել է, որ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մայիսին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում