Ս.Սարգսյանն ընդունել է Բելառուսի ԱԳ նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովին, հայտնում են երկրի ղեկավարի մամլո գրասենյակից:
Նախագահ Սերժ Սարգսյանը և Բելառուսի արտգործնախարարը համակարծիք են եղել, որ կա հայ-բելառուսական բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու, տարբեր ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու երկկողմ ցանկություն և հատկապես տնտեսական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտություն:
Զրուցակիցները հեռանկարային են համարել մեքենաշինության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, գիտության և կրթության, ինչպես նաև ատոմային էներգետիկայի բնագավառում փորձի փոխանակումն ու համագործակցության զարգացումը:
Ընդգծելով, որ որպես դաշնակից երկրներ, Հայաստանը և Բելառուսը նաև ՀԱՊԿ ակտիվ մասնակիցներ են՝ Նախագահ Սարգսյանը և Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովը կարևորել են միջազգային կառույցների շրջանակներում ևս փոխշահավետ համագործակցությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում