Ադրբեջանցի սպան մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին
16/04/2012 13:56
Նմանատիպ
Ադրբեջանի զինված ուժերի սպան վրաերթի է ենթարկել մեկ հետիոտնի, ապա բախվել դիմացից ընթացող մեքենային, ինչի արդյունքում ևս երկու մարդ ծանր վնասվածքներ են ստացել:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սպա Մամեդ Հասանովի գործողությունների արդյունքում 28-ամյա Նամիգ Ալիևը տեղում մահացել է, իսկ Էլշան Աբդուլլաևն ու Մագերամ Աղամագերամովը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:
Ոստիկանությունից հայտնել են, որ փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում