Ադրբեջանցի սպան մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին

Ադրբեջանի զինված ուժերի սպան վրաերթի է ենթարկել մեկ հետիոտնի, ապա բախվել դիմացից ընթացող մեքենային, ինչի արդյունքում ևս երկու մարդ ծանր վնասվածքներ են ստացել:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սպա Մամեդ Հասանովի գործողությունների արդյունքում 28-ամյա Նամիգ Ալիևը տեղում մահացել է, իսկ Էլշան Աբդուլլաևն ու Մագերամ Աղամագերամովը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:

Ոստիկանությունից հայտնել են, որ փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում