ՄԻՊ-ն այցելել է «Ժառանգության», ՀՅԴ-ի և Դեմկուսի նախընտրական շտաբերը
Նմանատիպ
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, Պաշտպանի առաջին տեղակալը, արագ արձագանքաման ծառայության ղեկավարը և աշխատակազմի այլ ներկայացուցիչներ հանդիպել են Հայաստանի դեմոկրատական, Հայ հեղափոխական դաշնակցություն և Ժառանգություն կուսակցությունների շտաբերի ղեկավարների հետ։
ՄԻՊ մամլո գրասենյակի հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ Պաշտպանը մանրամասնել է ընտրական գործընթացներում իր խորհրդատվական և դիտորդական հիմնական երկու գործառույթները և ներկայացրել Պաշտպանի 116 թեժ գծի, արագ արձագանքման ծառայության,հանրապետության 6 մարզերում նորաբաց գրասենյակների հնարավորությունները ընտրական գործընթացների շրջանակներում: Նա վերահաստատել է Պաշտպանի աշխատակազմի պատրաստակամությունը իրավական աջակցություն տրամադրել խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին՝ իրենց թեկնածուներին և վստահված անձանց: Պաշտպանը կարևորել է համագործակցությունը նախընտրական և ընտրական շրջանում, ինչը հնարավոր է արդյունավետրեն շարունակել հետագա 5 տարիներին Ազգային Ժողովում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կուսակցություններին հուզող հարցերն ու խնդիրները` կապված նախընտրական շրջանի զարգացումների հետ։ Ի թիվս այլ հարցերիՀայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչները նշել են մեկ բնակարանի հասցեում 100 անձի գրանցման դեպքը և վերջինիս վերաբերյալ ոստիկանության անբավարար արձագանքը։ Դեմոկրատնական կուսակցության անդամները ընդգծել են խնդիրներ՝ կապված ընտրակաշառքի բաժանման և կուսակցության պաստառների ոչնչացման հետ։ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները հայտնել են որպես ընտրակաշառք սննդի և կենցաղային իրերի բաժանման դեպքերի, ինչպես նաև մարզերում ընտրողների շրջանում վախի մթնոլորտի առկայության մասին: Պաշտպանը հորդորել է բոլոր ներկաներին և իրենց կուսակիցներին խախտումների մասին այս և այլ տեղեկետվության մանրամասները դիմումների կամ ահազանգերի տեսքով հասցեավորել նաև իրեն։
Համաձայն ձեռք բերված նախնական պայմանավորվածության` վաղը Պաշտպանը այցելելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական շտաբեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում