Կընդունի՞ Փաշինյանը Խաչիկ Ասրյանի մարտահրավերը
16/04/2012 22:47
Նմանատիպ
«Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» նախագծի հյուրն էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Ավան թաղամասն ընդգրկող թիվ մեկ ընտրատարածքում Հայաստանի հանրապետական կուսակցությունից մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Ռուբեն Հայրապետյանը: Ինչպես և կարելի էր ակնկալել, տվյալ հաղորդումը գտնվում էր հանրային ուշադրության կենտրոնում:
Հիշեցնենք, որ Հայրապետյանի հետ տվյալ հաղորդման շրջանակում ցանկանում էր բանավիճել Հայ ազգային կոնգրեսի կողմից 7-րդ ընտրատարածքում առաջադրված թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Վերջինս եկել էր «Արմնյուզ» հեռուստաընկերություն, սակայն եթերին մասնակցելու հնարավորություն չի ստացել: Պատճառը Ռուբեն Հայրապետյանի մերժումն է, որը ցանկանում էր մասնակցել ոչ թե Փաշինյանի, այլ ՀԱԿ համամասնական ցուցակում ներառնված առաջին 10 համարները (բացի Արամ Սարգսյանից):
Նշենք, որ «Բանաձև» նախագծի ընթացքում եթեր է զանգահարել ՀՀ Սպորտի և երիտասարդության փոխնախարար, «Հայոց արծիվներ» հայրենասիրական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը: Վերջինս «Արմնյուզի» ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել Նիկոլ Փաշինյանին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում