Ր.Հովհաննիսյանը հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարարին

Ապրիլի 16-ին «Ժառանգության»առաջնորդ Րաֆֆի Կ.Հովհաննիսյանը Հայաստանում Գերմանիայի  դաշնային հանրապետության (ԳԴՀ) դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի հրավերով հանդիպեց ԳԴՀ արտաքին գործերի նախարար տկն Կոռնելիա Պիեպերին:

Կուսակցության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ ԳԴՀ դեսպանատանը տեղի ունեցած հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին Հայաստանի առջեւ ծառացած ժողովրդավարության մարտահրավերներին, եվրոպական ձգտումներին եւ աշխարհաքաղաքական խնդիրների առավել լայն շրջանակին առնչվող հարցեր:

«Հայաստանի ներքաղաքական հրամայականների եւ արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ եվրոպական, ինչպես նաեւ իր սեփական պատմության դիտանկյունից գերմանական ընկալումը կենսական նշանակություն ունի թե մեր, թե Եվրոպայի համար: Մենք ակնկալում ենք հետագայում շարունակել այս քննախոսությունը»,- ասաց Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում