Տպագրվել է Հայ Եկեղեցու աստվածաբանության ձևավորման մեջ զգալի ազդեցություն ունեցած սրբի մասին գիրք
Նմանատիպ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել ժամանակակից հույն ուղղափառ աստվածաբան Ստիլիանոս Պապադոպուլոսի «Վիրավոր արծիվը: Ս. Գրիգոր Աստվածաբան» աշխատության հայերեն թարգմանությունը: Թարգմանությունը հունարենից կատարել է Մարիաննա Ապրեսյանը:
Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի մամլո դիվանից, գիրքը նվիրված է 4-րդ դարի Ընդհանրական Եկեղեցու խոշոր աստվածաբան Գրիգոր Նազիանզացու կենսագրությանը: Այս աշխատությունը բազմիցս հրատարակվել է և իբրև կենսագրական պատմավեպ լայն տարածում ունի ժամանակակից ընթերցողների շրջանում: Այս գրքի կարևորությունը հայ իրականության մեջ պայմանավորված է նրանով, որ Գրիգոր Աստվածաբանը Հայ Եկեղեցու տոնելի սրբերից է և Կապադովկյան մյուս հայրերի հետ զգալի ազդեցություն է գործել Հայ Եկեղեցու աստվածաբանության ձևավորման և զարգացման վրա:
Գիրքը հրատարակվել է Մայր Աթոռի բարերար Գաբրիել Չեմպերճյանի մեկենասությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում