Հանցագործությունները շարունակվում են ադրբեջանական բանակում. Երկու սպանված և երկու վիրավոր՝ մեկ զինվորի «շնորհիվ»

Ադրբեջանական բանակում հերթական ոչ կանոնադրային միջադեպն է գրանցվել, որի արդյունքում զինվորները մահացել և վիրավորվել են:

«ԱՊԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել ՊՆ Գոյգոլի զորամասում: Ադրբեջանցի զինվորը սպանել է իր երկու ծառայակից զինվորներին և երկուսին էլ վիրավորել է:

Աղբյուրի համաձայն՝ սպանողը եղել է զինծառայող Վուգար Մամմեդովը: Նա իրեն ամրակցված զենքից սպանել է Պունհան Մեղիզադեին և Մուսեիբ Հուսեյնովին, իսկ վիրավորել է Էլչին Ռահիմովին և Մալիկ Մալիկովին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում