Գեւորգ Կոստանյանն այցելել է Արցախ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Կոստանյանին:

Ինչպես հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են զինվորական դատախազության գործունեության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում