Ադրբեջանական բանակի սպանդը շարունակվում է. զինվորն ինքնասպան է եղել

Հերթական մահն ադրբեջանական բանակում. զինվորն ինքնասպան է եղել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական մամուլը՝ հղում անելով պաշտպանության նախարարությանը, միջադեպը տեղի է ունեցել Բարդա շրջանում: Ադրբեջանական բանակի զինծառայող Յագուբ Շահին Նասրուլլազադեն (19 տարեկան) ինքնասպանություն է գործել: Միջադեպի առնչությամբ քննություն է ընթանում:

Նշենք, որ այս շաբաթվա ընթացքում սա արդեն երրորդ մահացու դեպքն է ադրբեջանական բանակում: Երեկ ադրբենցի զինվորը սպանել էր իր երկու ծառայակից ընկերներին և երկուսին էլ վիրավորել էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում