2.1 C
Yerevan

Նախագահն այցելել է «Գետափի» գինու գործարան

Նմանատիպ

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Ֆինլանդիան կանդամակցի ՆԱՏՕ-ին. Շվեդիան դեռևս կսպասի

Երկար բանակցություններից և ճնշումներից հետո Թուրքիայի խորհրդարանը հավանություն է...

Վայոց Ձորի մարզում Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցն այսօր մեկնարկել է Ջերմուկ քաղաքի «Արմենիա» առողջարանային կենտրոնի դիմաց կառուցվող նոր հյուրանոց-ջրաբուժարանի շինհրապարակ այցելությամբ:
Առողջարանային և զբոսաշրջային այս քաղաքում մինչև 150 աշխատատեղ ապահովող նոր հյուրանոցի կառուցումը կավարտվի 2013թ.: Հանրապետության ղեկավարին զեկուցել են, որ արդեն ավարտված են շենքի երկաթբետոնե կմախքի աշխատանքները: Եղանակի բարենպաստ պայմանների պարագայում, կսկսվեն շենքի քարային, տանիքի ծածկման, միջնորմային պատերի, դռների և պատուհանների, հատակների ու երեսպատման աշխատանքները: 2013թ. արդեն կիրականացվեն շենքի ներքին հարդարման, ինժեներական ենթակառուցվածքների և արտաքին բարեկարգման աշխատանքները, որոնց ավարտից հետո ջերմուկցիներն ու քաղաքի այցելուները հնարավորություն կունենան ևս մեկ հյուրանոցում շատ ավելի բարձրակարգ պայմաններում որակյալ ծառայություններ ստանալ:
Վայոց Ձորի մարզ աշխատանքային այցի ծրագրի շրջանակներում Նախագահն այցելել է նաև «Վեդի Ալկո» ընկերության «Գետափի» գինու գործարան: Այստեղ Հանրապետության ղեկավարին ծանոթացրել են գործարանի արտադրական հզորություններին, պայմաններին և զարգացման ծրագրերին, որոնցից մեկն էլ 2012թ. նախատեսված գինենյութերի պահպանման արտադրամասի կառուցումն է: Գործարանի պատասխանատուների հավաստմամբ, այն հնարավորություն կտա լրացուցիչ 60 հազար դեկալիտր գինենյութ պահպանել ջերմային արդյունավետ պայմաներում: Ընկերությունն ունի 47 հիմնական և 120 սեզոնային աշխատակից, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմում է 73-80 հազար դրամ: 2000թ-ից ընկերությունը հիմնել է իր սեփական խաղողի այգիները և տարբեր տեսակի պտղատու այգիներ:

spot_imgspot_img