ՀՀ դեսպանը ՄԹ Լորդերի պալատի խոսնակի հետ քննարկել է հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման հնարավորությունները
Նմանատիպ
Ապրիլի 17-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը հանդիպել է Լորդերի Պալատի խոսնակ բարոնուհի Ֆրանսիս Դ’Սուզային:
ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Լորդերի Պալատի խոսնակի հետ դեսպան Ղազինյանի առաջին պաշտոնական հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրեց հայ-բրիտանական հարաբերությունների պատմությունը եւ ներկա փուլը, ինչպես նաև ընդհանուր տեղեկություններ տվեց տկն. խոսնակին Հայաստանի, ԼՂ հակամարտության և տարածաշրջանային զարգացումների մասին:
Անդրադառնալով հայ-բրիտանական 20-ամյա հարաբերություններին՝ դեսպան Ղազինյանը նշեց, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա և հույս հայտնեց, որ առաջիկայում կխթանվեն թե՛ քաղաքական երկխոսությունը, և թե՛ երկկողմ տնտեսական հարաբերությունները:
Խոսնակ Դ’Սուզան խոստացավ Լորդերի Պալատի և իր անձնական աջակցությունը հնարավորինս նպաստելու հայ-բրիտանական հարաբերությունների հետագա զարգացմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում